«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում միլանյան թիմի «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման ոչ-ոքի արդյունքը (0-0)։
«Մենք ստեղծեցինք խաղի ամենավտանգավոր պահերը, թեև մենք խաղում էինք հիանալի թիմի հետ, որը շատ բարձր ճնշում էր գործադրում և ամեն ինչ դժվարացնում էր մեզ համար:
Խմբային փուլն ավարտեցինք անպարտելի, գրավեցինք երկրորդ տեղը և մեծ վստահությամբ ենք նայում ապագային։
1/8 եզրափակչին դեռ շատ ճանապարհ կա: Անցյալ տարի, խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը, մենք հասանք եզրափակիչ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։