Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ 39-ամյա իտալացու վերջին ակումբը եղել է ամերիկյան «Լոս Անջելեսը»։
«Դու եղել ես իմ կյանքի ամենագեղեցիկ և լիարժեք ճանապարհորդությունը: Դու իմ ամեն ինչն էիր: Քեզ հետ ես անցել եմ անկրկնելի ու անմոռանալի ճանապարհ։ Բայց հիմա ժամանակն է սկսել նոր գլուխներ, դիմակայել նոր մարտահրավերներին և գրել կյանքի նոր կարևոր և հետաքրքիր էջեր»։
Ջորջիո Կյելինին «Լոս Անջելեսին» միացել է 2022 թվականին։ Մինչ այդ՝ 2005-2022 թվականներին, պաշտպանը հանդես է եկել «Յուվենտուսում», որի հետ ինը անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն։ Իտալիայի հավաքականի կազմում Կյելինին դարձել է Եվրոպայի 2021 թվականի չեմպիոն։
























































