«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն ընդգծել է, որ մտադիր չէ մոտ ապագայում հեռանալ կատալոնական ակումբից՝ չնայած իր պայմանագրի ժամկետը լրանալուն։
«Ես ինձ շատ հարմարավետ եմ զգում Չավիի գլխավորությամբ խաղալիս: Նա ինձ վստահում է։ Եթե մրցաշրջանի վերջում ակումբն ինձնից գոհ լինի, ես կմնամ։ Հիմա ես բանակցություններ եմ վարում «Բարսելոնայի» հետ։ Այս պահին այլ թիմ տեղափոխվելու ծրագրեր չունեմ։ Այն ամենը, ինչ ասում են իմ՝ «Ինտեր Մայամի» կամ «Պալմեյրաս» տեղափոխվելու մասին, սուտ է:
Ճիշտ է, ապագայում կցանկանայի ուժերս փորձել MLS-ում, բայց հիմա այդ տեղափոխությունը կատարելու ժամանակը չէ։ Այս պահին ցանկանում եմ մնալ «Բարսայում»։Միգուցե մեկ տարի հետո ես ձեզ ասեմ, որ ցանկանում եմ խաղալ մեկ այլ եվրոպական կամ ամերիկյան ակումբում, բայց դա կլինի ավելի ուշ։ Չեմ կարծում, որ դա տեղի կունենա շատ շուտով»,-ասել է Ռոբերտոն B3TTer փոդքաստում: