Իսպանական «Բարսելոնան» շահագրգռված չէ հունվարին Ռաֆինյային «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Ջեյդոն Սանչոյի հետ փոխանակելով։ Այս մասին հայտնում է Football Espana-ն։
Աղբյուրի համաձայն, «բլաուգրանայի» ճամբարը չի հետաքրքրվում Սանչոյով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, առավել ևս՝ Ռաֆինյայի փոխարեն, որը թիմում կարևոր խաղացող է: Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել բրազիլացուն վաճառելը միայն 2024 թվականի ամռանը, սակայն նրա համար ստիպված կլինեն զգալի գումար վճարել։
Հիշեցնենք, որ Սանչոն այս մրցաշրջանում վիճաբանություն է ունեցել մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։ Այդ պատճառով անգլիացին ժամանակավորապես հեռացվել է մարզումներից և դուրս է մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմից։