«Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սպասվող խաղի մասին։
«»Մանչեսթեր Յունայթեդը» շատ լավ թիմ է։ Բայց նույնը վերաբերում է նաև «Գալաթասարային»: Այս ակումբն ամռանը ձեռք բերեց բազմաթիվ խաղացողների, որոնք նախկինում հանդես էին գալիս բարձր մակարդակով։ «Կոպենհագենը» նույնպես լավ թիմ է: Ես զարմացած էի նրանց խաղից»,- Կոմանի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Կոմանը Գերմանիայի առաջնությունում այս մրցաշրջանում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։