Բեռլինի «Յունիոնի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին գնահատել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղամակարդակը։
«Բելինգհե՞մը․․. Նա այլմոլորակային է: Ինձ շատ է զարմացնում ոչ թե Ջուդի ցուցադրած ֆուտբոլի որակը, այլ այն, թե որքան արագ է 20-ամյա ֆուտբոլիստը հարմարվել «Ռեալի» մակարդակի ակումբին։
Շատ խաղացողների ժամանակ է պետք հարմարվելու համար: Բելինգհեմն այն հազվագյուտ խաղացողներից է, ում այդ ժամանակը պետք չէ։ Դրա համար ես նրան այլմոլորակային եմ համարում։
Նրա հասուն խաղը 20 տարեկանում շատ տպավորիչ է։ Վստահ եմ, որ նա առաջիկա տարիներին լուրջ հավակնորդ կլինի «Ոսկե գնդակի» մրցավազքում»,- ասել է Բոնուչին Marca-ին տված հարցազրույցում։
























































