«Ռեալ Սոսյեդադի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի խորհրդական Գենադի Գոլուբինը պատմել է, թե որ ակումբներն էին ցանկանում ձեռք բերել իր հաճախորդին Իսպանիա տեղափոխվելուց առաջ։
«Նրա համար լուրջ մրցակցություն կար։ «Ֆեյենորդը» պաշտոնական առաջարկ է արել «Դինամոյին», սակայն առաջարկված գինը չի համապատասխանում ակումբին։ Անցած ձմռանը «Գալաթասարայն» էր, որից հրաժարվեց ինքը՝ Արսենը, թեև այստեղ գումարը ձեռք էր տալիս «Դինամոյին»։ «Չելսիի» միջոցով կրկին հետաքրքրություն կար «Ստրասբուրգի» կողմից, որը պատկանում է անգլիական ակումբի սեփականատերերին։ Եվ հետաքրքրություն կար նաև «Լացիոյից»:
Հասկանում եմ, որ այդ լուրերը շատերին նյարդայնացրել են, բայց ամեն օր նոր ակումբ էր հայտնվում՝ այդպիսին է իրողությունը։ «Սոսյեդադ» տեղափոխվելուց մեկ տարի առաջ մենք առարկայական զրույց ունեցանք «Միլանի» հետ, միլանցիները հավաքեցին տեղեկատվությունն ամբողջությամբ, բայց հետո գործարքին խանգարեց այն, որ Իտալիայում սահմանափակում կա ԵՄ անդամ չհանդիսացող ֆուտբոլիստների համար»,- ասել է Գոլուբինը Championat-ի հետ զրույցում։
























































