Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին համեմատել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին և մադրիդցիների նախկին խաղացող Կակային։
«Կական հաճախ էր ներխուժում տուգանային հրապարակ, բայց նրան պակասում էին այն որակները, որոնք ունի Ջուդը:
Բրազիլացու մոտ «Ռեալում» խաղային համակարգն այլ էր։ Նրա հիմնական զենքը գնդակով աշխատելն էր։ Բելինգհեմն ամբողջ սրությունը դարպասի մոտ ստեղծում է իր շարժումների և ազատ գոտիների որոնման շնորհիվ»,- իտալացու խոսքերն է մեջբերում AS-ը։
Այս մրցաշրջանում Բելինգհեմը «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Կական մադրիդյան ակումբում հանդես է եկել 2009-2013 թվականներին։
























































