«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ ակումբում ֆուտբոլիստները չեն առաջադիմում։
«Ո՞ր ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և դարձավ ավելի լավը: Վարանը՝ ոչ: Կազեմիրոն նույնպես։
Ֆերնանդեշը միակն է, որի տրանսֆերի համար ակումբը կարող է մեծ գումար ստանալ: Էլ ո՞վ․․․ Վան-Բիսակայի համար դուք չեք ստանա 58 միլիոն եվրո: Վստահ եմ, որ «Յունայթեդը» նույնպես չի ստանա այնքան, որքան վճարել է Դալոտի համար:
Հոյլո՞ւնդը․․․ Ոչ․․․ Սանչո՞ն․․․ Ոչ․․․ Ես կարող եմ շարունակել»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Metro-ն:
























































