Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը, որի կազմում խաղում է «Ոսկե գնդակի» դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, դարձել է Google-ի ամենաշատ որոնված թիմը 2023 թվականին։ Այս մասին հայտնի է դարձել Google Trends կոչվող տարեկան զեկույցի արդյունքներով:
Հարցումների հաճախականությամբ երկրորդ տեղը զբաղեցրել է NBA բասկետբոլային «Լոս Անջելես Լեյքերս» ակումբը։ Երրորդ տեղում Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրն» է, որի կազմում խաղում է պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Չորրորդ տեղում Էրլինգ Հոլանդի և Պեպ Գվարդիոլայի անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, որը 2022/2023 մրցաշրջանում հաղթել է Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան։ Հինգերորդ տեղը զբաղեցրել է NBA-ի մեկ այլ բասկետբոլային ակումբ՝ «Մայամի Հիթը»:
Վեցերորդ տեղում է բեյսբոլի «Տեխաս Ռեյնջերս» թիմը։ Յոթերորդ տեղը զբաղեցրել է «Ալ-Հիլալը», որի կազմում հանդես է գալիս ՊՍԺ-ի նախկին խաղացող բրազիլացի Նեյմարը։
Ութերորդ տեղում գերմանական Դորտմունդի «Բորուսիան» է, որը նախորդ մրցաշրջանի վերջին տուրում բաց թողեց Բունդեսլիգայի չեմպիոնությունը։ Հնդկաստանի կրիկետի թիմը զբաղեցրել է իններորդ տեղը: NHL թիմը Boston Bruins-ը ժողովրդականությամբ 10-րդ տեղում է։
























































