Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում իր թիմի հավակնությունների մասին։
«Մադրիդի «Ռեալը» իր մեծ պատմության շնորհիվ միշտ Չեմպիոնների լիգայում հաղթելու գլխավոր հավակնորդն է։ Մենք լավ հանդես եկանք խմբային փւոկում։ Այո, այս մրցաշարում հաղթելը միշտ էլ դժվար է, բայց մենք ունենք անհրաժեշտ որակներ՝ պայքարելու մինչև վերջ և մրցունակ լինելու համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում As-ը։
Մադրիդյան թիմը Չեմպիոնների լիգայի 14-ակի հաղթող է։
Հիշեցնենք, որ «Ռեալին» հաջողվել է ժամանակից շուտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ։ Անչելոտիի թիմը հինգ տուրից հետո վաստակել է 15 միավոր։ Խմբային փուլի