Սքոթ ՄաքԹոմինայն իր աջակցությունն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին։
Կիսապաշտպանը մեկնաբանություններ արել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բավարիայի» հետ հանդիպումից առաջ։
«Ֆուտբոլիստները պատասխանատվություն են զգում (սատարելու գլխավոր մարզչին): Մեր հանդերձարանում բավականաչափ բնավորություն կա։
Միգուցե նախկինում որոշ մարզիչների մոտ (հանդերձարանի մթնոլորտը) երբեմն թունավոր էր, բայց դա այլևս այդպես չէ:
Տղաները լիովին աջակցում են գլխավոր մարզչին: Այսքանը: Մենք պարզապես ցանկանում ենք, որ ակումբը հաջողության հասնի»,- «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։