«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղի մասին, որում իր թիմը պարտվել է «Աստոն Վիլային» (0:1)։ Ունայ Էմերիի սաների հաղթանակը գրանցվեց յոթերորդ րոպեին Ջոն Մաքգինի դիպուկ հարվածից։
«Երբ արտագնա խաղում խաղում ես նման ուժեղ թիմի դեմ, միշտ էլ դժվար է։ Մենք պետք է ավելի լավ օգտագործենք գոլային պահերը:
Անձամբ ես բաց թողեցի մի քանի լավ հնարավորություններ: Եվ դա նյարդայնացնում է: Մեզ մնում է միայն քրտնաջան աշխատել»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: