Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը, որը նոյեմբերին ազդրի երկգլուխ մկանի վնասվածք էր ստացել, Լոս Բլանկոսի մարզաբազայում սկսել է աշխատել անհատական ծրագրով։ Այս մասին հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ազդրի երկգլուխ մկանի պատռվածք էր ստացել ԱԱ-2026-ի ընտրական խաղում, որում Բրազիլիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել էր Կոլումբիայի ընտրանուն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ այս վնասվածքի պատճառով Վինիսիուսը չի կարողանա մասնակցել մադրիդյան ակումբի խաղերին մինչև 2023 թվականի վերջ։