Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել է «Օրենբուրգին» և 2։1 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը առաջին կեսին ավելացված երրորդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, հյուրերի կազմում Ստեփան Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ և հավասարեցրել է հաշիվը։ Հովհաննիսյանը 79-րդ րոպեին փոխարինվել է։
Իսկ մինչ այդ՝ 76-րդ րոպեին, «Կրասնոդարի» կազմում Իլզատ Ախմատովը գրավել է հյուրերի դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին։
Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը՝ խաղադաշտ դուրս գալով 16-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակել է 35 միավոր։ Վլադիմիր Իվիչի թիմը վերադարձել է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Օրենբուրրգը» 14 միավորով 13-րդ տեղում է։