Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղաոճի մասին, տեղեկացնում է Mundo-ն:
«Գվարդիոլան մեծապես փոխեց Մեսսիի խաղային ձեռագիրը: Նա նախկինում խաղում էր աջ եզրում և սիրում էր տեղափոխվել կենտրոն:
Մեսսին վտանգավոր էր, բայց ՝ կանխատեսելի: Գվարդիոլան Լեոյին տեղափոխեց կենտրոն և ամբողջ թիմի խաղը կառուցեց նրա շուրջ:
Ես երկու անգամ խաղացի նրա դեմ և հասկացա, թե ինչպիսի «հրեշ» է արգենտինացին: Լեոն անբացատրելի տաղանդ է»,-ասել է Վիդիչը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 22 հանդիպման ու դարձել ՝ 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: