«Սամպդորիայի» ևս չորս ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով՝ Ա սերիայի ֆուտբոլիստների շրջանում վարակակիրների թիվը հասցնելով 6-ի։
Այսպիսով, կորոնավիրուսի թեստը դրական է եղել Օմար Կոլիի, Ալբին Էկդալի, Անտոնիո Լա Գումինայի և Մորտեն Մորտեն Թորսբյուի մոտ։
Ավելի վաղ ակումբը հաստատել էր, որ կորոնավիրուսով վարակված է թիմի հարձակվող Մանոլո Գաբիադինին։
Այսպիսով, Ա սերիայի ֆուտբոլիստների շրջանում վեց վարակակիր կա։ Նրանց թվում է նաև «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին։