«Պորտուի» նախագահ Խորխե Նունո Պինտո դա Կոստան խոսել է պորտուգալացի հարձակվող Մեհդի Տարեմիի հետ ավարտվող պայմանագրի մասին։
Նա առաջարկներ ունի այլ ակումբներից՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով. «Պորտուն» չի կարողանում հաղթել նրանց:
«Անցած ամառ «Միլանը» մեզ ծիծաղելի առաջարկ արեց, որի մասին ես նույնիսկ չեմ ուզում խոսել»,- դա Կոստայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի հենց վերջում «Միլանը» 31-ամյա հարձակվողի տրանսֆերի համար առաջարկել էր 15 միլիոն եվրո։ «Պորտուն» որոշել է այս գումարի համար չբաժանվել իր խաղոցողից։
Այս մրցաշրջանում Տարեմին «Պորտուի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։