Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի վերականգնման ժամկետը, հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը թիմի ընդհանուր խումբ կվերադառնա դեկտեմբերի կեսերին։
23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հոկտեմբերի 30-ին Իսպանիայի առաջնության «Բարսելոնայի» հետ արտագնա խաղում։ Ֆրանսիացին պետք է խաղադաշտ դուրս գա մինչև տարեվերջ։
Չուամենին ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալում»՝ 2022 թվականի ամռանը «Մոնակոյից» տեղափոխվելուց հետո։