«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Լաուտարոյի նոր պայմանագրի հետ կապված խնդիրներ չկան։ Նա նաև բազմիցս ասել է, որ ցանկանում է երկար տարիներ մնալ մեզ հետ։
Մենք նույն ալիքի վրա ենք, ցանկանում ենք շարունակել միասին աշխատել։ Կարծում եմ՝ նրա պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները հեշտ կանցնեն»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մարտինեսը «Ինտերում» խաղում է հինգ տարի (2018 թվականից)։
























































