Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին.
«Կրիշտիանու Ռոնալդուն գոլերի քաղց է զգում, ինչպես 18-ամյա խաղացողը: Նա օրինակելի է, միշտ փորձում է ճիշտ դիրք զբաղեցնել ու գոլ խփելու պահ է փնտրում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Պորտուգալիայի հավաքականը հաղթել է Եվրո-2024-ի ընտրական փուլի բոլոր 10 հանդիպումներում և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ փուլ։ 38-ամյա Ռոնալդուն 9 խաղում 10 գոլ ունի։
2022 թվականի դեկտեմբերին Ռոնալդուն Սաուդյան Արաբիայից տեղափոխվեց Ալ-Նասր։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։