«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բուժզննում է անցել Գերմանիայի հավաքականի ճամբարում ստացած վնասվածքից հետո, որը ցույց է տվել, որ «Բլաուգրանայի» դարպասապահի վնասվածքը լուրջ չէ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ հնարավոր է, որ Տեր Շտեգենը հասանելի լինի իսպանական Պրիմերայի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ կատալոնական ակումբի հաջորդ հանդիպմանը, որը կկայանա առաջիկա շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին։ Այնուամենայնիվ, խաղին դարպասապահի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված կլինի նրանից, թե արդյոք նա կշարունակի ցավեր ունենալ առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կազմում Տեր Շտեգենը սուր ցավ է զգացել մեջքի հատվածում, ինչի պատճառով ստիպված է եղել վերադառնալ Բարսելոնա՝ բուժզննում անցնելու։