«Էվերթոնի» երկրպագուները դրամահավաք են կազմակերպել՝ բողոքի ակցիա անցկացնելով Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ ակումբից տասը միավոր հանելու որոշման դեմ՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հաղորդվում է, որ երկրպագուները 48 ժամից քիչ ժամանակում հավաքել են 30.000 եվրո: Այդ միջոցները կծախսվեն դրոշների և պաստառների ձեռքբերման վրա, որոնց վրա գրված կլինեն Պրեմիեր լիգայի որոշման դեմ բառեր և որոնք կցուցադրվեն Անգլիայի առաջնության շրջանակում «Էվերթոնի» առաջիկա հանդիպումներում։ Ընդգծվում է, որ միջոցների հավաքագրումը ներկայում շարունակվում է, ուստի նշված գումարը կարող է ավելանալ։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Էվերթոնը» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հանդիպումը կկայանա Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։