«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լոտար Մատեուսը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդա Բելինգհեմի մասին։
«Ես մի փոքր զարմացած եմ, թե քանի գոլ է նա խփել: Նա մի փոքր այլ կերպ է խաղում: Դորտմունդի «Բորուսիայում» նա առաջատար էր, սա մեծ բեռ է նրա երիտասարդ տարիքի համար։ Մյուս թիմերը կարող են ասել. «Եթե Բելինգհեմին դուրս թողեինք, «Դորտմունդը» միայն կիսով չափ պատրաստ կլիներ»:
Բայց Մադրիդի «Ռեալում», բացի Բելինգհեմից, կան ևս յոթ կամ ութ խաղացողներ, որոնք նման են Բելինգհեմին, թեև այլ կերպ: Այնպես որ, գուցե նրա համար ավելի հեշտ է խաղալ «Ռեալում», քան Դորտմունդի «Բորուսիայում», քանի որ նրա թիմակիցներն ավելի հեշտ են դարձնում»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ 103 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։