Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելե Գրավինան մեկնաբանել է Լուչանո Սպալետիի թիմի դուրս գալը Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլեր։
«Առաքելությունը կատարված է: Շնորհավորում եմ Լուչիանո Սպալետիին։ Մենք կատարել ենք երկրպագուներին տված մեր խոստումը»,- Գրավինայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի C խմբի 10-րդ տուրում Իտալիայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ուկրաինայի հետ (0:0) և Եվրո 2024-ի ուղեգիր է նվաճել։
Այս հանդիպումից հետո Իտալիան մնացել է C խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ անցկացրած ութ խաղում վաստակելով 14 միավոր։ Ուկրաինան նույնքան հանդիպումներից հետո երրորդ տեղում է՝ նույնպես վաստակելով 14 միավոր և կխաղա Ազգերի լիգայում՝ Եվրո-2024-ի ուղեգրի համար։