«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վերադարձել է ընդհանուր խումբ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Կիսապաշտպանը կոճի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերից։
Նշվում է, որ դե Յոնգը պատրաստ կլինի խաղալ «Ռայո Վալեկանոյի» հետ հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 25-ին։