«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է իր խորհրդանշական հավաքականը՝ բաղկացած 5 հոգուց։
«Առաջինը պետք է լինի Մեսսին. Դա միանշանակ է, քանի որ իմ կարծիքով նա ֆուտբոլի պատմության ամենաազդեցիկ խաղացողն է։ Մենք երբեք չենք տեսել, որ ինչ-որ մեկն անի այն, ինչ նա արել է խաղադաշտում երկար տարիներ։ Հետո ես նույնը կանեի Ռոնալդուի հետ, կընդգրկեի նաև Ռոնալդոյիին, քանի որ մանկուց սիրահարված եմ նրան։
Թիմում կընդգրկեի նաև Յոհան Կրոյֆին՝ իր խելացիության և խաղի համար արածի պատճառով։
Բայց մեկ այլ խաղացող, որին պետք է ընդգրկեմ, Մարադոնան է իմ ընտանիքի և արգենտինական ծագման պատճառով, ինչպես նաև կնոջս պատճառով:Այն, թե նա ինչպես փոխեց ֆուտբոլը, և «Բարսելոնան», արժանի է՝ այնտեղ լինելուն»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Planet Football-ը։
Հիշեցնենք, որ Արտետան «Արսենալը» գլխավորում է 2019 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։