«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան խոսել է վնասվածքից իր ապաքինման մասին.
«Իրականում շատ լավ է ընթանում: Սա իմ առաջնահերթությունն է հիմա, և ես այլ բանի մասին չեմ մտածում։ Պայմանագիրս Սոսյեդադի հետ կատարվեց շատ արագ։ Ճիշտն ասած, ես ճիշտ վարվեցի, որ եկա, քանի որ ինձ շատ է դուր գալիս Սան Սեբաստիանը և թիմի հետ անցկացրած երեք տարիները: Ընտանիքս շատ լավ է զգում այստեղ, մարդիկ միշտ մեզ մեծ ջերմություն են ցուցաբերել, և այդ պատճառով մենք որոշեցինք վիրահատությունն անել այստեղ և մնալ Սան Սեբաստիանում»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Սիլվան «Սոսյեդադին» միացել է «Մանչեսթեր Սիթիից» 2020 թվականի օգոստոսին որպես ազատ գործակալ:
37-ամյա կիսապաշտպանը ծնկի վնասվածք էր ստացել 2023 թվականի հուլիսին և նույն ամսին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Սիլվան անցկացրել է 745 հանդիպում, խփել 121 գոլ և կատարել 194 գոլային փոխանցում։