«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆլորան Մալուդան խոսել է լոնդոնյան ակումբի ներկայիս վիճակի մասին։
«Բացի համազգեստի գույնից, ես չեմ ճանաչում ակումբը։ Կարծում եմ՝ ղեկավարությունը չափազանց շատ է կենտրոնանում նախագծի մասին խոսելու վրա:
Այո, նախագիծը ժամանակ է պահանջում իրական արժեք ունեցող բան կառուցելու համար: Բայց սա նաև կայունություն է պահանջում։ Ես դա չեմ տեսնում ակումբի ղեկավարությունից։
Մեր ժամանակ նույնիսկ այն մարզիչները, որոնք հաջողություններ են ունեցել ակումբում, հենց որ սկսեցին սայթաքել, աշխատանքից ազատվեցին։ Ի՞նչ նախագծի մասին կարող ենք խոսել։ «Չելսիում» նախագծերի համար ժամանակ չկա, դուք պետք է հաղթեք այստեղ և հիմա»,- ասել է Մալուդան Ջոն Օբի Միկելի YouTube-ի փոդքաստում:
«Չելսին» այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։