«Լոս Անջելես Գելեքսին» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍՎ-ի և Մեքսիկայի հավաքականի վինգեր Իրվինգ Լոզանոյին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Լոզանոն և նրա ներկայացուցիչները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն բանակցում էին MLS-ի ակումբի հետ, սակայն հետո տրանսֆերը ձախողվեց։ Նշվում է, որ ձմռանն ամերիկյան ակումբը նոր փորձեր կձեռնարկի 28-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար։
Լոզանոն ՊՍՎ է տեղափոխվել «Նապոլիից»՝ 15 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում մեքսիկացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։