Անդրե Օնանան կարող է վերականգնվել «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ հանդիպման համար։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը աճուկի վնասվածք էր ստացել Կամերունի հավաքականում հանդես գալու ժամանակ։ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մավրիկիոսի դեմ խաղում (3:0) Օնանան 81-րդ րոպեին լքել էր խաղադաշտը։
Ինչպես հայտնում է ESPN-ը, Օնանան կիրակի օրը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ճամբար: Ֆուտբոլիստը հույս ունի նոյեմբերի 26-ին խաղալ «Էվերթոնի» դեմ։ Ենթադրաբար, դարպասապահի վնասվածքը կապված չէ մկանային լարվածության հետ, ուստի վերականգնումը կարող է ավելի քիչ ժամանակ պահանջել։
Հաղորդվում է, որ «Էվերթոնի» հետ հանդիպմանը Օնանայի մասնակցության մասին որոշումը կկայացվի բուժզննման արդյունքների հիման վրա, որը ֆուտբոլիստը կանցնի մոտ օրերս։