ԱԱ-2022-ի նախկին մենեջեր Ալիշեր Նիկիմբաևը պատմել է, որ մրցաշարում Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խնդրել է տեղափոխել «Խալիֆա» մարզադաշտի պահեստայինների նստարանը, քանի որ իր համար շատ հեռու էր տարածությունը դեպի դաշտի եզրային գիծ քայլելու համար:
«Խալիֆայում կան սպորտային վազքուղիներ, և դրա պատճառով նստարանները գտնվում էին դաշտից հեռու: 17 մետր։ Իսկ ՖԻՖԱ-ի ստանդարտով այն պետք է լինի հինգից ութ մետր։ Պարզվեց, որ շատ առաջ դնելու համար, մի շարք տեղերի տեսադաշտը փակվում է։ Այսպիսով, մենք տեղափոխեցինք նստարանները որքան հնարավոր է հետ՝ միևնույն ժամանակ փորձելով պահպանել տեսարանը հանդիսատեսի համար: Ավելին, ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն, նույնիսկ տեսադաշտի աննշան փակման դեպքում տոմսերն այլևս չեն վաճառվում։ Եվ սա, բնականաբար, կորուստ է։
«Խալիֆայում» ութ հանդիպում կայացավ, ուստի սա մեզ համար սկզբունքային պահ էր: Բոլոր նստարանները մրցաշարի մեկնարկից 2 շաբաթ առաջ շտկել ենք էլեկտրոնային ցուցատախտակների պատճառով, որից հետո դրանք այլևս հնարավոր չէր տեղափոխել։ Իսկ հետո ժամանեց Նիդերլանդների հավաքականը և Լուի վան Գալն ասաց. «Ինձ համար նստարանը մոտեցրեք»:
Նրա համար դա շատ հեռու էր, նա ծեր մարդ է։ Բայց մենք չենք կարող: Նույնիսկ, եթե մենք իսկապես ուզում ենք, քանի որ մարդիկ, որոնք զբաղվել են այդ ամենը տեղադրելով, արդեն հեռացել են։ Ասացինք, որ պետք է քայլենք։ Այդ պատճառով Լուի վան գալը ստիպված եղավ 17 մետր տարածություն հաղթահարել»,- ասել է Նիկիմբաևը Championat-ի հետ զրույցում։