Սաուդյան Արաբիայի «Ալ-Իտիֆակ» ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն ասել է, որ հետաքրքրված է այս ակումբով որպես երկարաժամկետ նախագիծ։
«Ինձ համար ամենահետաքրքիրն էին «Ալ-Իթիֆակի» առաջարկն ու հեռանկարները, ուստի ես պայմանագիր ստորագրեցի մի ակումբի հետ, որտեղ ղեկավարությունը շատ կրքոտ հավակնություններ ուներ: Բոլորը հասկանում են, թե թիմն ինչ փուլում է, գիտակցում են, որ թիմը վերակառուցման կարիք ունի, իսկ դա ժամանակ է պահանջում։
Սա շտկելը այնքան էլ հեշտ չէ, դուք չեք կարող նման բան անել մեկ շաբաթում, մեկ ամսում կամ վեց ամսում: Սա նախագիծ է, որը ստեղծվում է խաղադաշտում, որն ակնհայտորեն առաջնահերթություն է, սակայն դրա շուրջ պետք է շատ բան փոխվի՝ առաջին թիմին անհրաժեշտ աջակցությունն ապահովելու համար»,-ասել է Ջերարդը: