Էնդրիկը խոսել է Լիոնել Մեսսիի հետ առաջիկա հանդիպման մասին:
Նոյեմբերի 22-ին Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլում կխաղա Արգենտինայի հետ։
«Ինչ վերաբերվում է Մեսսիին, ապա նա ֆենոմենալ խաղացող է: Նա լավագույնն է աշխարհում։ Ես ուղղակի ուզում եմ վայելել այն պահը, երբ կարող եմ խաղալ նրա դեմ, լինել նրա հետ նույն մարզադաշտում։
Մեսսին հիանալի խաղացող է, բայց ես ավելի շատ Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագու եմ»,- ասել է հարձակվողը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։ Էնդրիկը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Պալմեյրասում»։