«Նիսի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
TodoFichajes-ի տվյալներով՝ «կարմիր սատանաները» կարող են 40 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի համար։ Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ գործարքի գումարը կարող է նվազել հինգ միլիոն եվրոյով։
Ժան-Կլեր Տոդիբոն նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում»: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը «Նիսի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։