Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը յոթ տարվա աշխատանքից հետո լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
61-ամյա Անդերսոնը Շվեդիայի հավաքականը գլխավորում էր 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ Եվրո 2020-ում պարտվեց 1/8 եզրափակիչում։ Շվեդներին չհաջողվեց նվաճել ԱԱ-2022-ի և Եվրո-2024-ի ուղեգիր։
Շվեդիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի F խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը:
























































