Իտալական «Ինտերը» պատրաստվում է պայմանագիր կնքել ֆրանսիական «Լիլի» պաշտպան Տիագո Ջալուի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
23-ամյա պորտուգալացու պայմանագիրն իր ներկայիս թիմի հետ ավարտվում է ամռանը, և «ներաձուրիները» մտադիր են նրա հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։
Իտալական ակումբն արդեն Ջալուին երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել։
Տիագո Ջալուն վնասվածքի պատճառով չի խաղացել այս մրցաշրջանում։
























































