Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ ֆուտբոլը զգալիորեն փոխվել է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։
«Ֆուտբոլը փոխվել է, փոխվում է և կփոխվի։ Ե՛վ ինտենսիվության, և՛ կանոնների, և՛ մարզումների, և՛ մեթոդաբանության առումով: Սա այն մարզաձևը չէ, որը խաղում էին 1990-ականներին։ Ֆուտբոլիստները դարձել են ավելի պրոֆեսիոնալ, քան նախկինում:
Ես դեռ աշխատում եմ 30 տարի անց, ինչը նշանակում է, որ լավ եմ հարմարվել փոփոխություններին: Տեխնոլոգիան փոխել է մեր կյանքը։
Իմ մարզչական շտաբի անդամներն ասում են, որ ես հին դպրոցի ներկայացուցիչ եմ: Ինձ դուր է գալիս տեխնոլոգիան և փորձում եմ այն օգտագործել իմ աշխատանքում»,- մեջբերում է Կարլո Անչելոտիին AS-ը։
























































