2022 թվականին իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն տեղափոխվել է MLS։ «Նապոլիի» նախկին առաջատարն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Տորոնտո»։
Այժմ փորձառու իտալացին այլևս չի ցանկանում հանդես գալ ամերիկյան լիգայում, հայտնում է Relevo-ն։
Սպասվում է, որ հունվարին Ինսինյեի ներկայացուցիչները կսկսեն բանակցել Ա Սերիայի մի շարք թիմերի հետ:
32-ամյա ֆուտբոլիստը 337 հանդիպում է անցկացրել իտալական Ա Սերիայում։ Նա խփել է 122 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։
























































