Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ուժեղացնել իր թիմի կազմը։
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, պորտուգալացի մարզիչը հետաքրքրված է «Չելսիի» երկու պաշտպանների ծառայություններով:
Այս կարճ ցուցակում են Տրևոր Չալոբան և Մալանգ Սարը:
Երկու խաղացողներն էլ 24 տարեկան են։ Չալոբայի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի մասնագետները գնահատում են 18 մլն եվրո, իսկ Սարի տրանսֆերային արժեքը` 6 մլն եվրո:
























































