Զլատան Իբրահիմովիչը ներկա է եղել Լաս Վեգասում Ֆորմուլա 1-ի մրցաշարին, և այնտեղ նրան լրագրողները հարցրել են «Միլան» վերադառնալու մասին։
Շվեդ նախկին հարձակվողը դրական է պատասխանել՝ իտալական ակումբ իր վերադարձի մասին հարցին։
«Միլա՞ն»․․ Կտեսնենք․․․ Մենք շփվում ենք»,- Զլատանի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։
Հիշեցնենք, որ նախկինում Իբրահիմովիչը հասցրել է հանդես գալ ամերիկյան լիգայի MLS-ում։ Ինչ վերաբերում է «Միլանին», ապա Զլատանը կարող է որևէ պաշտոն ստանձնել ակումբում։
























































