ՊՍԺ-ն հետաքրքված է Ֆրանսիայի հավաքականի և «Միլանի» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսի ծառայություններով:
Այս մասին գրում է Fichajes-ը։
Փարիզցիները ցանկանում են հունվարին ձևակերպել Թեոյի տրանսֆերը: Գործարքի արժեքը կկազմի առնվազն 60 միլիոն եվրո։
Նշենք, որ Թեո Էրնանդեսի եղբայրը՝ Լուկան, խաղում է ՊՍԺ-ում։ Նա խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։
























































