«Տոտենհեմը» կարող է «Բարսելոնային» առաջարկել իր խաղացողին՝ Ռաֆինյա Դիասի տրանսֆերի դիմաց։
Բրազիլացի վինգերը դարձել է «Տոտենհեմի» տրանսֆերային նպատակը։ Ըստ Sport-ի, «Տոտենհեմը» մտադիր չէ Ռաֆինյայի համար վճարել 70 միլիոն եվրո, ինչպես պահանջում է «Բարսելոնան», ուստի գործարքի մեջ կարող է ներառվել մեկ այլ խաղացող՝ կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն։
Transfermarkt-ը 25-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Ռոմերոն մասնակցել է «Տոտենհեմի» 11 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Աշխարհի չեմպիոնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
























































