«Արսենալը» վերսկսել է հետաքրքրությունը «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի նկատմամբ։
Այդ մասին հայտնում է TuttoJuve-ն։
«Արսենալը» պատրաստ է իր խաղացողին ներառել Վլահովիչի տրանսֆերային գործարքում: Խոսքը կիսապաշտպան Թոմաս Պարտիի մասին է։
Անցած շաբաթ «Յուվենտուսի» ներկայացուցիչները հանդիպել են Թոմասի գործակալի հետ։ «Բյանկոներիները» դեմ չեն «Արսենալի» կենտրոնական կիսապաշտպանին ձեռք բերելուն:
























































