Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան հրաժարվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» տեղափոխվելուց, քանի որ դարպասապահի կինը՝ Էդուրնե Գարսիա Ալմագրոն չի ցանկանում ապրել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է Record-ը։
Ըստ հրապարակման՝ 33-ամյա դարպասապահն առաջարկ ունի նաև ամերիկյան «Ինտեր Մայամիից», որի կազմում հանդես է գալիս արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Մարզիկի կինը հետաքրքրված է ԱՄՆ տեղափոխվելով, ուստի տեղափոխության հավանականությունը մեծ է։
Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին, որ Դե Խեան կարող է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան, եթե առաջարկ չստանա առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկի հիմնական դարպասապահ դառնալու համար։ Դարպասապահն արդեն մի քանի տարբերակ է մերժել, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից։
























































