«Տոտենհեմը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Սանդերլենդի» 18-ամյա կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի հետ:
Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Լոնդոնյան ակումբը ցանկանում է հունվարին պայմանագիր կնքել Բելինգհեմի հետ: Շուտով «Սանդերլենդի» ղեկավարությունը համապատասխան հարցում կստանա լոնդոնյան ակումբից։
Նշենք, որ Ջոբ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի եղբայրն է։
























































