«Ինտերի» նախկին հարձակվող Քրիստիան Վիերին կիսվել է այս մրցաշրջանում միլանյան թիմի ներուժի մասին իր կարծիքով.
«Ա Սերիայում ոչ ոք չունի ավելի ուժեղ կազմ, քան «Ինտերը»: Ինձ դուր էր գալիս Լուկակուն։ Նա տարբերություն էր ստեղծում, երբ «Ինտերում» էր, բայց հիմա Մարկուս Թյուրամը պայմանագիր է կնքել, և նա նույնպես ուժեղ է: Շնորհավորում եմ նրանց, ովքեր որոշել են ձևակերպել այս տրանսֆերը։
Դե Վրեյը փոխարինման դուրս եկավ Ա Սերիայի 12 հանդիպումներում, բայց ցանկացած այլ թիմում նա կլիներ հիմնական կազմում։
Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ կիսապաշտպանությունն է հաղթում հանդիպումները։ Կարծում եմ, որ «Ինտերի» կիսապաշտպաններն ավելի ուժեղ են, քան «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանները։
«Ինտերը» շատ համախմբված թիմ է։ Նրանք լավ են պահում գնդակը, ինչը նշանակում է, որ ավելի քիչ են ռիսկի դիմում»,- Վիերիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
























































