«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին։ Այս մասին հայտնում է Football Espana-ն՝ հղում անելով El Nacional-ին։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար «կարմիր սատանաները» պատրաստ են երեք անգամ բարձրացնել նրա աշխատավարձը՝ համեմատած այն, ինչ նա ստանում է «Ներքնակների» կազմում: Նշվում է, որ եթե Գրիզմանը տեղափոխվի անգլիական ակումբ, ապա այն կարող է կազմել տարեկան 21 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ 32-ամյա խաղացողի գործող աշխատանքային պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
























































