«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն կարծիք է հայտնել կատալոնական ակումբի ներկայիս վիճակի մասին, ինչպես նաև նշել, որ թիմի համար ամենահարմար մարզիչը համարում է «Բլաուգրանայի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավիին։
«Բարսելոնայի» ցուցադրած խաղի մակարդակն այն չէ, ինչ ակնկալում էիր նման ակումբից: «Բարսելոնայի» պահանջները հնարավորինս բարձր են. Չնայած թիմի արդյունքներն այնքան էլ վատ չեն, սակայն խաղից զգացողությունը լավագույնը չէ։
Այնուամենայնիվ, ես 100% վստահում եմ Չավիին: Ո՞ւմ եք փնտրում նրան փոխարինելու համար: Նա տանն է, գիտի, թե ինչ է պետք ակումբին, ինչ արժե ասել հանդերձարանում։ Նա լիովին վերահսկում է այն իրավիճակը, որում նրանք գտնվում են և գիտի, թե ինչպես փոխել այն։ Մենք պարզապես պետք է վստահենք նրան»,- Պիկեի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 13 տուրից հետո Չավիի թիմը վաստակել է 30 միավոր և այս պահին զբաղեցնում է առաջնության երրորդ հորիզոնականը։
























































