Պաոլո Մալդինին «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրենի պաշտոնի նոր թեկնածուն է, հայտնում է Mirror-ը։
Այս տարբերակը հավանական է, եթե ակումբի համասեփականատեր դառնա Ջիմ Ռեթքլիֆը:
Մալդինին նախկինում նման պաշտոն է զբաղեցրել «Միլանում»:
Ավելի վաղ իտալացուն նման պաշտոն էր առաջարկել նաև «Ալ-Իթիհադը»։ Մասնագետը հրաժարվել է աշխատել Սաուդյան Արաբիայում։
























































